Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 17-րդ շաբաթը

Հղիության 17-րդ շաբաթում ՈՒՁՀ (ուլտրաձայնային) հետազոտությունն ապագա մայրերի համար ամեահուզիչ պահն է: Հղիությունը վերահսկող մանկաբարձ-գինեկոլոգը հաճախ է այս հետազոտությունը նշանակում` նախքան եռակի թեստը, իսկ հղի կանայք անհանգստանում են, որ ուլտրաձայնը ինչ-որ կերպ կարող է վնասել ապագա մանկանը: Խորհուրդ ենք տալիս հանգիստ լինել՝ ՈՒՁՀ-ն անվնաս է երեխայի համար և անհրաժեշտ է կատարել այն ախտորոշման նպատակով: Իսկ լավագույն կարող եք իմանալ տղա՞ կունենաք թե՞` աղջիկ: Կենտրոնացեք հաճելի պահերի վրա և խիզախորեն գրանցվեք բժշկի նշանակած բոլոր միջամտություններին:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Երեխան կշռում է արդեն մոտավորապես 100 գրամ, իսկ նրա հասակը գրեթե 12 սմ է: Չնայած պտղի երիկամներն արդեն գործում են, փոքրիկի հիմնական արտաթորող օրգանը մնում է պլացենտան: Երեխան կարող է կատարել որոշ շարժումներ, օրինակ, ձեռքը տանել դեպի բերանը, ծծում է մատները, հարպտղային ջրեր է կուլ տալիս` այդ կերպ ստանալով հեղուկ և ապահովելով մարսողական համակարգի, երիկամների և միզապարկի վարժանքը: Բացի այդ, այս շաբաթում երեխայի մոտ սկսում է ձևավորվել ենթամաշկային ճարպային բջջանքը, որն ակտիվ մասնակցություն է ունենալու նյութափոխանակության մեջ:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Հնարավոր է ծանրության կենտրոնի մի փոքր տեղաշարժ, իսկ որպես դրա հետևանք՝ քայլվածքի փոփոխություն. որքան ժամկետը մեծ է, այնքան դառնում է «բադիկային»: Կարելի է ձեռք բերել հարթ ներբանով կոշիկ, կամ պակասեցնել կոշիկի կրունկների սովորական բարձրությունը: Ի դեպ, մեջքի շրջանի ցավը հաճախ ազդանշան է կոշիկների և բազկաթոռի փոփոխման համար: Օրգանիզմի կողմից արտադրվող ռելաքսին հորմոնի պատճառով հոդերը և կապանները դառնում են ավելի թույլ, և, ուրեմն, մեծանում է տրավմաների վտանգը: Պետք է շատ զգույշ վարել մեքենան, և այդ ժամանակ ամրագոտին անհրաժեշտ է կապել որովայնի ստորին հատվածում, որպեսզի վթարի դեպքում երեխան չվնասվի: Բացի այդ, ներկայում արտադրում են ամրագոտիների հատուկ ադապտորներ, որոնք թույլ են տալիս ծանրաբեռնվածությունը հավասարակշռել այնպես, որ երեխային չվնասի:
Հյուծող այրոցի դեպքում կարելի է ընդունել անտացիդներ: Սակայն հարկ է թույլ չտալ գերդոզավորում` սոդա (նատրիումի բիկարբոնատ), ալյումին կամ մագնեզիումում պարունակող պատրաստուկների:
Օրգանիզմում նատրիումի ավելցուկի դեպքում կարող են առաջանալ փորկապություն, գազեր և այտուցներ: Ալյումինը նույնպես կարող է փորկապության բերել, իսկ մագնեզիումը մի քանի անգամ բարձր դոզայով երբեմն թունավորում է առաջացնում:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Անցնել առանց կրունկների կոշիկների
Բարձր կրունկները կարող են մեջքի ցավ և վարիկոզ առաջացնել, այդ պատճառով ապագա մայրը պետք է ընտրի առավելագույն հարմարավետ կոշիկներ:
Անցնել երկրորդ եռամսյակի սկրինինգ (եռակի թեստ): Այն կատարելու ամենալավ ժամկետը 17-20 շաբաթն է:
Իրականացնել կոմպլեքս հետազոտություններ, որոնք օգնում են որոշել պտղի բնածին ածտաբանությունները (Դաունի, Էդվարդսի համախտանիշներ, ողնուղեղային լուսանցքի դեֆեկտներ և այլն):
Հարկ է սկսել քաշի ավելացման օրագիր պահել, որպեսզի բժշկին հնարավոր լինի ժամանակին հայտնել այտուցների առաջացման մասին: Օրագրին, բացի այս շրջանի գրանցումների կարևորությունը, հաճելի կլինի անդրադառնալ նաև երեխայի ծննդից հետո, զգացմունքային մայրերը սիրում են հիշել հղիության ընթացքը:

|
Կարդացեք նաև




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն